Քանյե Ուեսթը ներգրավվել է պոռնոարդյունաբերության մեջ


17:20 , 7 սեպտեմբեր, 2018

Ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը երկարաթև վերնաշապիկներ է ներկայացրել, որոնց վրա պատկերված են 5 պոռնոաստղերի իլյուստրացիաներ: Ամբողջ հավաքածուն հրապարակվել է Ուեսթի պաշտոնական կայքում:

Ծխագույն շապիկների վրա պատկերված են Միա Մալկովան, Ռիլեյ Ռեյդը, Լենա Փոլը, Աբելա Դյեգերն ու Քենդա Սանդերլենդը: Նրանցից յուրաքանչյուրի տակ գրություն է այն բանի մասին, որով նրանք, դիզայների կարծիքով, ամենաշատն են հայտնի. օրինակ, Միա Մալկովան՝ «Ամեասեքսուալ հետույքը», Ռիլեյ Ռեյդը՝ «Ամենահայտնի պոռնոաստղը», իսկ Լենա Փոլը`« Ամենամեծ կրծքերն ունեցողը»:

Բոլոր նմուշները պատրաստված են Ջերսի գործվածքից և արժեն 75 դոլար:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Ուեթսը համաձայնել էր համագործակցել PornHub կայքի հետ: