Սերբիան և Կոսովոն կարող են քննարկել տարածքների փոխանակման հարցը. եվրահանձնակատար


12:50 , 7 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԵՄ հարևանության և ընդլայնման գծով հանձնակատար Իոհաննես Հանը չի բացառել, որ կքննարկվի Սերբիայի և Կոսովոյի միջև տարածքների փոխանակման հարցը` հակամարտությունը լուծելու համար: Այդ մասին նա ասել է գերմանական Welt թերթին տված հարցազրույցում. հայտնում է ТАСС-ը:

«Ներկա պահին մենք պետք է թույլ տանք երկու կողմերին քննարկել այդ և այլ գաղափարներ ու բանակցություններ վարել ԵՄ-ի ուղեկցությամբ»,- ասել է  նա: