«Իրատես». Վարչապետի տիկինը մինչև ատամները զինված թիկնապահների ուղեկցությամբ «շոփինգ» է արել Փարիզում


10:30 , 7 սեպտեմբեր, 2018

Ասում են, թե վարչապետի տիկինի շատ արագ տեղավորվել է արարողակարգային պաշտոնական արտոնությունների դաշտում:

Բոլորովին վերջերս ասում են, մի քանի թիկնապահների ուղեկցությամբ եղել է Փարիզում:

Տիկին Հակոբյանը մշակութային այցելություններ է իրականացրել, սակայն «չի խորշել» հանրահայտ փարիզյան շոփինգից, այցից պաշտոնական մանրամասներ չկան, սակայն վերջինիս դրես կոդից «շոփինգային» մանրամասներն աչք են շոյում:

Անհայտ է նաև, թե ում հաշվին է իրականացվել տիկնոջ փարիզյան այցը, հատկապես, թիկնապահների ուղևորությունը:

Ֆրանսիական կողմի հավաստմամբ, հայկական կողմը խնդրել է թիկնապահների համար զենք կրելու հատուկ թույլտվություն, ինչը զարմանք է հարուցել, որովհետև անհասկանի է, թե Փարիզի փողոցներում, խանութներում և ռեստորաններում ինչից և ումից պիտի պաշտպանեին վարչապետի տիկնոջը մինչև ատամները զինված թիկնապահները»,-գրում է թերթը:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: