Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման դեպքում Մոսկվան լուրջ մտահոգվելու առիթ կունենա


10:15 , 7 սեպտեմբեր, 2018
Կարծում եմ՝ պատահական չէ, որ Թեհրանում այսօրվա Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպման նախօրեին, ինչպես նաև վաղը Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է Նախիջևանում Թուրքական ռազմաբազա տեղակայելու մտադրության մասին լուրը։ Եթե նման բան տեղի ունենա, դա կլինի հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի անդամ պետության առաջին ռազմաբազան։ Մոսկվան լուրջ մտահոգվելու առիթ ունի: