Մալայզիացին յուրօրինակ տարբերակ է գտել հայտնի հերոսների հետ լուսանկարվելու համար


07:00 , 7 սեպտեմբեր, 2018

Մալայզիացի Վիրի Խոնը կին ունի, բայց այդ հանգամանքը չի խանգարում նրան խաղալ կոմիքսների գերհերոսների հետ: Հատկապես այն բանից հետո, երբ նա գտավ տարբերակ՝ այդ խաղալիքներն այնպես լուսանկարելու, որ դրանք կենդանի երևան։ Վիրի ամբողջ ինստագրամյան էջը լի է նման լուսանկարներով։ Իհարկե, սրանք ընդամենը խաղալիքներ են, բայց համաձայնեք, որ երիտասարդի երևակայությանը նախանձել կարելի է։