Քաղաքական պրոցեսում հասկացությունները, տերմիններն ու եզրույթները չափազանց կարևոր հանգամանքներ են


05:30 , 7 սեպտեմբեր, 2018

Եթե քաղաքական պրոցեսը, այլ կերպ ասած՝ իշխանության համար պայքարը, ապօրինի ու հակասահմանադրական գործողություն չէ, ապա ո՞ր տրամաբանությանբ է 24-ժամյա ռեժիմով խոսվում հակահեղափոխության, դրա լինել-չլինելու, ընդհանրապես՝ դրա լավ կամ վատի մասին: Մի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ քաղաքական պրոցեսում հասկացությունները, տերմիններն ու եզրույթները չափազանց կարևոր հանգամանքներ են:

Նույնն է, որ բժիշկը սխալ դիագնոզ դնի ու փորձի լուծել հիվանդի առողջական խնդիրները: «Հեղափոխություն-հակահեղափոխություն» կեղծ դիսկուրսի հիմքն այն է, որ ինչ-որ մարդկանց խելքին փչեց պետական հեղաշրջումն անվանել հեղափոխություն՝ բառը համեմելով փաղաքշական երանգներով: Բայց ինչքան էլ բառախաղերով զբաղվես, դրանից երևույթի էությունը չի փոխվում: