Հնդկաստանի գերագույն դատարանն այսօր կարող է չեղարկել միասեռականության արգելքը


01:00 , 7 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է
Հնդկաստանի գերագույն դատարանն այսօր պատրաստվում է վճիռ սահմանել միասեռականության արգելքից հրաժարվելու մասին, որն ընդունվել է 2013-ին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հնդկաստանի պահպանողական հասարակությունում միասեռականությունն արգելված է։ Չնայած նրան, որ որոշ օրենսդիրներ ընդդիմանում են արգելքը չեղարկելուն՝ ակտվիստները հույս ունեն, որ Գերագույն դատարանը կհաղթահարի դա։

«Տրամադրությունը շատ լավատեսական է։ Դատավորները չափազանց զգոն էին»,-ասել է գործի հետ կապված հայց ներկայացնողներից Ահիլեշ Գոդին։

«Խոսքը ոչ միայն ապաքրեականացման, այլև մեր հիմնարար իրավունքները ճանաչելու մասին է»,-հավելել է նա։