Ինչպես հագուստը մատուցես, այնպես էլ կընկալվի՝ անկախ նրանից, թե դրա, ո՞ր հատվածն է բաց. Գայանե Ավետիսյանն՝ իր նոր՝ անկեղծ ֆոտոշարքի մասին


23:00 , 6 սեպտեմբեր, 2018

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր՝ անկեղծ ֆոտոշարք ունի, որի շուրջ էլ Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ:

«Վաղուց ֆոտոշարք չունեի, այդ իմաստով վերջերս բավականին պասիվ էի, բայց այս ֆոտոշարքն էլ շատ հանպատրաստից ստացվեց՝ ընդամենը մեկ օրում ենք որոշել ու գործի անցել: Իմ թիմը բաղկացած է երկու հոգուց՝ ինչպես միշտ լուսանկարիչ Խանդութ Պարույրյանը, ով շատ լավ է կարողանում լուսանկարներով ներկայացնել իմ ներքին հոգեվիճակը ու դիմահարդար Աշխեն Հայրապետյանը, ում հետ համագործակցել եմ «Կայարան» հեռուստասերիալում ու դարձել ենք լավ ընկերներ. նա կարողանում է զգալ ցանկություններս ու պահել անհատականությունս»,- նշեց Գայանեն:

Վերջինս շեշտեց՝ իր ոչ մի անձնական ֆոտոշարքում հատուկ շեշտադրումներ չի դնում:

«Ոչինչ հատուկ չի արվում: Ամենաառաջինը, որ սիրում եմ պահպանել իմ ֆոտոշարքերում՝ լինել այնպիսին, ինչպիսին կամ, արհեստական ոչինչ չավելացնել: Այս ֆոտոշարքում էլ ես այնպիսինն եմ, ինչպիսին կամ բնությունից՝ իմ խաղաղությամբ, իմ էմոցիաներով: Կարծում եմ՝ աչքերիս արտահայտությունն արդեն պատմում է, թե ինչ հոգեվիճակում եմ այս պահին: Ես շատ եմ սիրել այս ֆոտոշարքը, որովհետեւ որպես ստեղծագործող մարդ՝ բնությունն ինձ ամենաշատն է ոգեշնչում, ես ներդաշնակ եմ բնության մեջ»,- նկատեց նա:

Ֆոտոշարքը անցկացվել է Սեւանում, Գայանեի խոսքով՝ դա դիմահարդարի գաղափարն է եղել: Հագուստի ընտրությունը կատարել է Գայանեն՝ իր իսկ զգեստապահարանից: Շատերի համար դերասանուհու այս ֆոտոշարքը համարձակ է համարվում՝ ելնելով հագուստի ընտրությունից, բայց Գայանեի համար համարձակությունը ոչ թե հագուստի ոճի, այլ չափը պահելու մեջ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։