Samsung-ը հոկտեմբերին կներկայացնի էկրանի տակ մատնահետքի սքաներով սմարթֆոն


23:22 , 6 սեպտեմբեր, 2018

Samsung-ը այս տարվա հոկտեմբերին կներկայացնի էկրանի տակ մատնահետքի սքաներով սմարթֆոն: Այս մասին հայտնում է PhoneArena-ը՝ հղում անելով MMDDJ-ին:

Ընկերությունը պատրաստում է միջին դասի սմարթֆոնների երկու արտադրաշար՝ P և R: Հնարավոր է՝ աշնանը կորեացիները չինական բջջային շուկայի համար հայտարարեն Galaxy P1-ի մասին: Նրա առանձնահատկություններից մեկը կլինի էկրանին տակ մատնահետքի սքանը:

Նման որոշումը լիովին համապատասխանում է ընկերության քաղաքականությանը: Ավելի վաղ Samsung-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել էր, որ նոր հնարավորությունները առաջին հերթին կստանան միջին դասի սմարթֆոններ, իսկ հետո`առաջատարները: