Նիկոլ Փաշինյանի այցը դեպի Մոսկվա հիշեցում է հուսահատ փորձ գոնե ինչ֊որ չափով կարգավորելու հայ֊ռուսական բարդ հարաբերությունները


19:36 , 6 սեպտեմբեր, 2018

ՀՀ Նոր իշխանությունները բազմիցս հաստատել են, որ արտաքին կուրսը չի փոխվելու, բայց խոսքերը մի բան են, իսկ իրականությունը՝ այլ։ 
Փաստ է, որ ռուսական կողմը լավ իրազեկված է ու ուշադիր հետևում է ՀՀ իրավիճակին։ 
Փաստ է, որ ՀՀ կառավարությունում կան հակառուսական գործիչները և չեն էլ չեն թաքցնում իրենց հայացքները։ Չենք զարմանա, երբ Նիկոլ Փաշինյանին տրամաբանական հարց տան՝ "ճի՞շտ է, որ էս նկարի մեջի տղեն փոխնախարար է"։ 
Կից լուսանկարում Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր֊Գրիգորյանն է՝ բռնած պլականտի վրա մեղմ ասած հայհոյում է ՌԴ նախագահին։ Անձամբ Բաբկեն Տեր֊Գրիգորյանի դեմ ոչինչ չունեմ, նույնիսկ համոզված եմ, որ լավ կրթություն ստացած ու միգուցե նաև լավ մարդ է։ 
Բայց փոխնախարարի քաղաքական հայացքները կտրուկ հակասում են վարչապետի քաղաքական կուրսին՝ խոչընդոտելով ռուս֊հայկական հարաբերությունների զարգացմանը։ Ներկայումս այդ հարաբերությունների լավացումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։
Հատկանշական է, որ Բաբկեն Տեր֊Գրիգորյանի հայտնի լուսանկարը ակտիվորեն տարածում են ադրբեջանական կայքերը՝ հակահայկական տրամադրություններ տարածելու համար։ Սփյուռքի նախարարությունը այս լուրջ հանգամանքը փորձում է անտեսել՝ իրեն դնելով շլանգ տեղ։

Image may contain: 2 people, people standing, beard and outdoor