Իտալիայում առաջին հասարակաց տունը, որտեղ սեքս տիկնիկներ են «աշխատում», մեծ հանրաճանաչություն է վայելում


20:30 , 6 սեպտեմբեր, 2018

Իտալիայում բացվել է առաջին հասարակաց տունը, որտեղ մարմնավաճառուհիների փոխարեն սեքս տիկնիկներ են։ Այս մասին հաղորդում է The Local-ը։

Հաստատությունն իր հասցեն չի հայտարարում, բայց հայտնի է, որ այն գտնվում է Թուրինի հյուսիս-արևմուտքում։ Հաճախորդներին սիլիկոնե 8 տիկնիկ են առաջարկում՝ 7-ը կանացի, 1-ը՝ տղամարդու արտաքինով։ Նրանցից ցանկացածի հետ 30 րոպեն 80 եվրո արժե։ Յուրաքանչյուր սեանսից հետո խաղալիքներին երկու ժամ լվանում են։

Հասարակաց տան սեփականատերերի խոսքով՝ ծառայությունը մեծ պահանջարկ ունի։ Ցանկացողները նրանց են դիմել մինչև հաստատության բացումը։ Արդյունքում առաջիկա շաբաթների ընթացքում դրա աշխատանքային ժամերը նախապես հայտնի են։