Տղան փախել է «հարսի ծաղկեփունջը» բռնած ընկերուհուց (Video)


18:45 , 6 սեպտեմբեր, 2018

Հարսանիքից փախած բրիտանացին, որի ժամանակ նրա ընկերուհին բռնել է հարսի ծաղկեփունջը, նվաճել է համացանցը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, Մեծ Բրիտանիայի Քեթերինգ քաղաքում, Չելսի և Մեթ Բեսթերի հարսանիքի ժամանակ։ Երիտասարդը, որն ամենայն հավանականությամբ փեսացուի ընկերներից է, որոշել է փախչել, երբ տեսել է, որ իր ընկերուհին բռնել է հարսի ծաղկեփունջը։

Ըստ ավանդույթի՝ հարսի ծաղկեփունջը բռնողը հաջորդն է ամուսնանում։