Գերմանիան շահագրգռված չէ Թուրքիայում տնտեսական վիճակի վատթարացմամբ. Մերկել


18:10 , 6 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Գերմանիան շահագրգռված չէ այն բանում, որպեսզի տնտեսական իրավիճակը Թուրքիայում վատթարանա: Այդ մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը RTL և N-TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում. հայտնում է Trend-ը:

«Մենք մեր շահերից բխող քայլ չէինք անի, եթե քայլերի դիմեինք, որոնք ուղղված կլինեին Թուրքիայի թուլացմանը»,- ասել է նա:

Մերկելի խոսքով` Գերմանիան «ռազմավարապես հետաքրքրված է» այն բանում, որ Թուրքիան զարգանա տնտեսական տեսանկյունից: