ԶԼՄ-ները հայտնել են iPhone XS-ի և iPhone 9-ի գները


11:40 , 6 սեպտեմբեր, 2018

Նոր iPhone XS տեսակի  հեռախոսների արժեքը կսկվի 799 եվրոյից: Այդ մասին գրում է Macerkorf –ը` Apple-ում իր աղբյուրներին հղումով. հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ iPhone XS, iPhone XS Max և  iPhone 9 հեռախոսների շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին:

Այսպես` iPhone 9-ի արժեքը կկազմի 799, iPhone XS արժեքը`909, iPhone XS Plus արժեքը` 1149 եվրո: Խոսքը գնում է 64 ԳԲ հիշողություն ունեցող հեռախոսների մասին: