Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամներն ապահովագրվել են համայնքի բյուջեի միջոցներով (Photo)


11:00 , 6 սեպտեմբեր, 2018

Պետական վերահսկողական ծառայությունը ստիպված է հրապարակել «իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են, որ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամներն ապահովագրվել են համայնքի բյուջեի միջոցներով, հետևաբար Նազիկ Ամիրյանի հայտարարությունը մամուլում իրականությանը չի համապատասխանում:

Հ.Գ. Մենք փակել ենք Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամների անձնական տվյալներն անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով: