6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Ճապոնիայում


02:00 , 6 սեպտեմբեր, 2018

operativ.am-ը գրում է

Ճապոնիայի հյուսիսում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրաշարժի ուժգնությունը 7.0 մագնիտուդ էր:

Վերջին տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Հոկայդո կղզու Սապորո քաղաքից 66.9 կմ հեռավորության վրա, իսկ օջախը գտնվում էր 39 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: