ՄԻԵԴ-ում Գևորգ Կոստանյանին ժամանակավորապես փոխարինում է Արտակ Ասատրյանը, նոր ներկայացուցչի նշանակում դեռևս չի կատարվել. ԱՆ


20:10 , 5 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ընթացիկ տարվա հունիսին ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը հրաժարական էր տվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից ու հրաժարվել Նախարարների կոմիտեում ՀՀ ղեկավարի գործառույթներից:

Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե ով է փոխարինել Գևորգ Կոստանյանին, կամ ով է իրականացնում այդ պարտականությունները ՄԻԵԴ-ում և Նախարարների կոմիտեում:

Արդարադատության նախարարությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են. «Սույն թվականի հունիսի 15-ին Գևորգ Կոստանյանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելուց հետո նշված գործառույթների իրականացումը, համաձայն «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 577-Ն որոշման առաջին մասի երրորդ կետի[1], ժամանակավորապես փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի տեղակալ Արտակ Ասատրյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։