Թրամփն ուզում է պղտոր ջրում ձուկ որսալ. Իրանի ԱԳՆ


22:00 , 5 սեպտեմբեր, 2018

Shantnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով կարգավորում է սեփական ներքաղաքական խնդիրները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Թրամփն ուզում է պղտոր ջրում ձուկ որսալ և այդ կերպ լուծել ներքաղաքական խնդիրները: Նրա դիրքն ԱՄՆ-ում դժվար է համարել կայուն և նա փորձում է այդ խնդիրը փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին»,- ասել է Զարիֆը:

Նախարարը կոչ է արել ԱՄՆ նախագահին «մի կողմ քաշվել, որպեսզի աշխատելու հնարավորություն տրվի նրանց, ովքեր Սիրիայում պայքարում են ահաբեկիչների դեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։