18:30 , 5 սեպտեմբեր, 2018ՀՀ օրենքի որևէ նորմ, այդ թվում` Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել: Այս մասին ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ, որով անդրադառնում են 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին արված հայտարարություններին:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին:
Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական մարմնում պահվելու հարցին, նշել է որ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի` մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող: