Համոզված եմ, որ շատերն են կերել այս համեղ թխվածքաբլիթից, սակայն քչերը գիտեն, թե ինչ հեշտ և արագ է պատրաստվում այն


17:45 , 5 սեպտեմբեր, 2018

Հրաշալի թխվածքաբլիթներ, որոնց համը պարզապես անփոխարինելի է։

Բաղադրիչներ՝

Պատրաստումը՝

Կարագը հալեցնել, խառնել կաթնաշոռի, ձվի և ալյուրի հետ, ավելացնել փխրեցուցիչ, հունցել խմորը (այն պետք է լինի փափուկ, պինդ․ ալյուրի մասին չմոռանաք)։

Թողեք խմորը սառնարանում 30 րոպե։

Բացել խմորը 0,5 սմ հաստությամբ, կտրատել շրջանաձև։

Շրջանի մի կեսին շաքարավազ շաղ տալ և մյուս կեսը ծալել վրան, ապա կիսաշրջանի մի կեսին կրկին շաքարավազ շաղ տալ և դարձյալ ծալել ու վերջում վրան կրկին շաքարավազ ցանել:
Դնել թխելու համար նախատեսված թղթի վրա։

Թխել 200 աստիճանի տակ մոտավորապես 15 րոպե։