Ֆրանսիայում ձերբակալել են սրբավայրում մերկացած ֆեմինիստ նկարչուհուն


22:22 , 5 սեպտեմբեր, 2018

Կաթոլիկ եկեղեցին Մասաբելը համարում է այն վայրը, որտեղ սուրբ Բերնադետ Սուբիրուին հայտնվել է կույս Մարիամը։ Այնտեղ է գտնվում նաև հրաշագործ համարվող աղբյուրը։

34-ամյա ֆեմինիստ նկարչուհի Դեբորա դե Ռոբերտիսը մերկացել է սրբատեղիում այնտեղ գտնվող ուխտավորների ներկայութամբ։ Մերկ նկարչուհին գլուխը ծածկել է գլխաշորով և խորանի առջև կանգնել է կույս Մարիամին նմանակելով։ Շուտով ժամանել է ոստիկանությունը, և աղջիկը ստիպված է եղել դադարեցնել ակցիան։

Ներկա պահին Դեբորա դե Ռոբերտիսին էքսգիբիցինոիզմի մեջ են մեղադրում։ Նրա դատավարությունը տեղի կունենա հաջորդ տարվա մայիսին։

Image result