Հնարավոր է՝ մարդիկ կուրանան սիֆիլիսի մուտացիայի պատճառով. գիտնականներ


00:00 , 6 սեպտեմբեր, 2018

Բրազիլիայում Սան-Պաուլուի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ տեսողական օրգանի ախտահարմամբ սիֆիլիսով հիվանդների թիվը անընդհատ աճում է, և մի քանի տարի հետո հնարավոր կլինի պաշտոնապես հայտարարել համաճարակի մասին՝ գրում է Science Alert-ը:

Տարբեր երկրներից սիֆիլիսով հիվանդ 127 մարդկանց հետազոտությունից պարզ է դարձել, որ հիվանդությունը արագ հասնում է տեսողական օրգանին և փաստացի խանգարում է հիվանդին լիարժեք տեսնել:

Գիտնականները պարզել են, որ Treponema pallidum մանրէն ուժեղ մուտացիայի է ենթարկվել, և հիվանդության չորս փուլերը ավելի արագ են զարգանում, քան 80-100 տարի առաջ: