Մեքսիկայում ողջ-ողջ այրել են տղամարդկանց, որոնց երեխաներ առևանգելու մեջ են կասկածել


19:20 , 5 սեպտեմբեր, 2018

Մեքսիկայի Պուեբլա նահանգի Սան Վիսենտե Բոկերոն գյուղի բնակիչները ողջ-ողջ այրել են երկու տղամարդու, որոնց երեխաներին առևանգելու մեջ են կասկածել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Ոստիկանության տվյալներով՝ երկու տղամարդիկ էլ անմեղ են եղել։

Նախ՝ տեղի բնակիչները շրջափակել են ավտոմեքենան՝ որոշ նյութեր գնելու համար։ Տղամարդիկ դպրոցի մոտ ոգելից խմիչք են խմել, ինչը բնակիչների շրջանում կասկածի տեղիք է տվել, որոնք նրանց ոստիկանություն են տարել։

Սակայն աստիճանաբար ոստիկանական տեղամասի շուրջ ամբոխ է հավաքվել։ Բնակիչները բանտախցից դուրս են բերել տղամարդկանց, կապել ու դաժան ծեծի ենթարկել։

Հետո նրանց վրա բենզին են լցրել և այրել ավտոմեքենայի հետ միասին, որում եղել են նախկինում։ Ոստիկաններին չի հաջողվել պաշտպանել բանտարկյալներին։