Ռոնալդուն հեռուստաալիքի դեմ դատական հայց կարող է ներկայացնել իր հարսնացուի մասին սկանդալային ռեպորտաժի պատճառով


18:21 , 5 սեպտեմբեր, 2018

«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դատական հայց ներկայացնել Telecinc հեռուստաալիքի դեմ, որը ռեպորտաժ է թողարկել նրա հարսանցուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի մասին։

Սյուժեում ասվում է, որ Ջորջինան ֆուտբոլիստի հետ մտերմանալուց հետո այլևս չի այցելում իր տարեց տատիկին և կաթված տարած հորը։

Նշվում է, որ զայրացած Ռոնալդուն իր փաստաբաններին հանձնարարել է կապվել հեռուստաալիքի հետ՝ այդպիսի ռեպորտաժների թողարկումները դադարեցնելու համար։ Հակառակ դեպքում նա պատրաստ է դատարանի միջոցով արգելելու հեռուստաալիքին Ջորջինայի մասին ռեպորտաժներ ցուցադրել։