«Հիպնոսացնող տեսարան». The Independent-ը հայ զինծառայողների մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ է հրապարակել


16:13 , 5 սեպտեմբեր, 2018

Բրիտանական The Independent պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Հայաստանում Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսի ժամանակ:

Մեկ րոպեից էլ քիչ տևողությամբ տեսանյութում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատվո պահակախմբի անդամներն են, որոնք զենքի կիրառմամբ ապշեցուցիչ ճշգրտությամբ անսխալ համարներ են ներկայացնում:

Պարբերականի բնորոշմամբ՝ այս զինծառայողների հմտությունն ու պրոֆեսիոնալիզմն ուղղակի անթերի է, իսկ տեսարանն էլ՝ հիպնոսացնող:

Տեսանյութը The Independent-ի ֆեյսբուքյան էջում դիտվել է ավելի քան 400.000 անգամ: