ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև սահմանի ականազերծման համար կպահանջվի 200 տարի


13:00 , 5 սեպտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Կորեական թերակղզու Հարավն ու Հյուսիսը բաժանող ապառազմականացված գոտու լիակատար ականազերծման համար կարող է պահանջվել մոտավորապես 200 տարի:

Հարավային Կորեայի բանակի ներկայացուցչի այս կարծիքը սեպտեմբերի 5-ին հրապարակել է Քեյ-Բի Էս հարավկորեական հեռուստառադիոկայանը։

Ընդ որում նա նշել է, որ այս հաշվարկները կարող են իրագործվել միայն այն դեպքում, եթե ապառազմականացված գոտու շրջանում աշխատեն հարավկորեական բոլոր 11 ինժեներային գումարտակները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: