է՞, էյֆորիան անցա՞վ, կրքերը հանդարտվեցի՞ն


11:00 , 26 հունվար, 2012

 "MERCI SARKOZY!!! MERCI FRANCE!!!" 
... է՞, էյֆորիան անցա՞վ, կրքերը հանդարտվեցի՞ն... չէի ուզում "համազգային էքստազը" խանգարել, ոտաստակ ընկնել. հիմա կարելի՞ է մի բան էլ ես ասեմ. 
- Արա, էդ մարդասեր Սարկոզին որ էդքան "ճշտով" տղա է, որ էդքան խելքը իրենը չի արդարությությունը վերականգնելու համար, էդ ինչի՞ մի կես բերան էլ՝ ընդամենը չորս տարի առաջ եղած տասը անմեղ զոհերի ու հարյուրավոր հաշմանդամների մասին չի խոսում, էդ ինչի՞ է արյունով նախագահ դառած Սերժիկ Սարգսյանի հետ սիլիբիլի անում... 
թէ՞ խաբար չէ, թէ՞ Ֆրանսիայի դեսպանատան աչքի առաջ չի եղել էդ ամեն ինչը...

p.s. վստահ եմ որ չորս տարի առաջ Մարտի Մեկին Ֆրասիայի դեսպանատան մոտ արդարություն փնտրողներից ոչ ոք էս օրերին էնտեղ չի եղել ու շնորհակալություն չի հայտնել.