2017թ.-ի ընթացքում ՑԱՀԱԼ-ը Սիրիայում իրանական օբյեկտների ուղղությամբ 202 հարված է հասցրել


09:53 , 5 սեպտեմբեր, 2018
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական տվյալներով՝ 2017թ. ընթացքում ՑԱՀԱԼ-ը Սիրիայի տարածքում տեղակայված իրանական օբյեկտների ուղղությամբ հասցրել է 202 հարված, որոնց ընթացքում արձակվել են 792 հրթիռներ ու ռումբեր։ Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, գործի են դրվել նաև ՑԱՀԱԼ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև օգտագործվել կիբերստորաբաժանման հնարավորությունները։