Երևանի ավագանու ընտրությունները զորավարժություն են պատերազմից՝ խորհրդարանական ընտրություններից առաջ. Էդմոն Մարուքյան


22:40 , 4 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու ընտրություններում չկա ընդդիմություն, իշխանություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Երևանի ավագանու ներկայիս մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, ընտրություններին չի մասնակցում: Մասնակցում են այն ուժերը, որոնք իշխանություն չունեն, փորձելու են իշխանություն վերցնել: Կա ուժ, որը կառավարության մեջ մեծամասնություն է, բայց չկան ընդդիմադիր ուժեր»,- ասաց Մարուքյանը:

Նա ասաց, որ ընդդիմադիր ուժեր կլինեն այն ժամանակ, երբ կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, երբ կձևավորվի Ազգային ժողովի նոր կազմը, կձևավորվի կառավարող մեծամասնություն:

«Հայաստանում ընդդիմադիր ուժ դեռևս չի ամրագրվել: ՀՀԿ-ն էլ ընդդիմադիր ուժ չէ, քանի դեռ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվել: Մենք հետհեղափոխական փուլում ենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա ասաց, որ «Լույս» դաշինքը չի մասնակցում ավագանու ընտրություններին հենց այնպես, տրամադրված են մարտական, տրամադրված են՝ հաղթել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։