Դևիդ և Վիկտորյա Բեքհմները հերքել են ամուսնալուծության մասին շշուկները՝ Էլթոն Ջոնի զբոսանավում առանձնանալով


22:21 , 4 սեպտեմբեր, 2018

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները վերջ են դրել ամուսնալուծության մասին բոլոր շշուկներին։ Պապարացիները զույգին լուսանկարել են Ֆրանսիայի ափերին՝ նրանց ընկերոջ՝ Էլթոն Ջոնի զբոսանավում հանգստանալիս։ Նախկին ֆուտբոլիստը 44-ամյա կնոջն անդադար համբուրել է, երբ նրանք բիկինով վայելել են արևը, գրում է Daily Mail-ը։

Հայտնի զույգը հազվադեպ է ի ցույց դնում զգացմունքները, սակայն ընկերների հետ ընտանեկան հանգիստը բացառություն է դարձել։ 19 տարի անբաժան ամուսինն ու կինն առանձնացել են տախտակամածին և միմյանց վայելել։

Դևիդը նաև խաղացել է իր երեք որդիների և 7-ամյա դստեր հետ։ Երեխաները հոր հետ լողացել են օվկիանոսում։ Իսկ Վիկտորյան տեսագրել է նրանց։ Ավելի ուշ նա միացել է 71-ամյա Էլթոնին, որը ևս չէր լողում օվկիանոսում։