Շուրջ 3 հազար երեխաների դուրս կբերեն Ղրիմի Արմյանսկից, որտեղ արտանետում է տեղի ունեցել


15:20 , 4 սեպտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Նախնական տվյալներով՝ շուրջ 3 հազար երեխաներ դուրս կբերվեն Ղրիմի հյուսիսի Արմյանսկ քաղաքից, որտեղ ավելի վաղ քիմիական նյութի արտանետում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է հանրապետության խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:

Մինչ այդ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել էր, որ Արմյանսկի բոլոր երեխաներին հանգստանալու կուղարկեն առողջարաններ:

«Մենք արդեն զբաղվում ենք երեխաների տեղավորմամբ: Մենք այդ խնդիրը կլուծենք: Այդ ամենը կարվի պետության հաշվին: Այդ ամբողջ աշխատանքը կավարտվի առաջիկա օրերին»,-ասել է Կոնստանտինովը լրագրողներին:

Նրա խոսքով՝ երեխաները կտեղավորվեն պետական առողջարաններում: «Եթե դեֆիցիտի բախվենք, կխոսենք մասնավորների հետ»,-ընդգծել է Կոնստանտինովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: