Լեբրոն Ջեյմս. Ինձ ոչ մի խորհուրդ չէի տա, եթե նման հնարավորություն ունենայի


13:40 , 4 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Լոս-Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը բացատրել է, թե ինչու իրեն ոչ մի խորհուրդ չէր տա, եթե հնարավորություն ունենար վերադառնալու երիտասարդություն.

«Որևէ խորհուրդ չէի տա ինձ, եթե նման հնարավորություն ունենայի: Ցանկացած փորձ կյանքի լավագույն ուսուցիչն է:

Կարող եք գրքեր կարդալ, կարող եք հիանալի ծնողներ ու մարզիչ ունենալ, բայց ինչ-որ բան յուրացնելու համար պետք է տարբեր բաների միջով անցնեք:

Ես փորձ եմ ստանում այն պահից ի վեր, ինչ 15 տարեկանում հայտնի դարձա: Դրանք բազմաթիվ կապտուկներն ու այտուցներն են»,- Ջեյմսի խոսքերն է փոխանցում «Clutch Points»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Լեբրոն Ջեյմսը «Կլիվլենդ Կավալյերսին» օգնել է դուրս եկել NBA-ի եզրափակիչ: