«Հյուսիս-Հարավի» շինարարությունը հնարավոր է՝ ավարտվի 5 տարում, 10-12 տարում, բայց պետք է շարունակվի. Ա. Հակոբյան


12:10 , 4 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները պետք է շարունակվեն, նախատեսվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը վճարովի է լինելու բոլորի համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, 100 օրվա գործունեությունը ամփոփող ասուլիսին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Հարցին, թե երբ է նախատեսվում ավարտին հասցնել ճանապարհի շինարարությունը, նախարարը պատասխանեց․ «Հնարավոր է՝ այդ ճանապարհն ավարտվի 5 տարում, հնարավոր է 10-12 տարում։ Սա կախված է միջազգային ֆինանսավորումից, մեր աշխատանքի տեմպերից։ Բայց պետք է շարունակենք շինարարությունը, դադարեցնելը կլինի ամենավատ լուծումը»։

Աշոտ Հակոբյանը հաստատում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությունները, որ ճանապարհի որոշ հատվածներ, մասնավորապես, Սիսիան-Քաջարան հատվածը պետք է վճարովի լինի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ