«Իրավունք». Հակաեկեղեցական շարժումը ճաքեր է տալիս. Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները սկսել են գիտակցել, որ մեղք են գործում


11:00 , 4 սեպտեմբեր, 2018

«Թեպետ ամեն շաբաթ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժումը ակցիաներ է իրականացնում՝ ընդդեմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, սակայն առանց այն էլ իրենց քիչ կողմնակիցներին այլևս հնարավոր չէ հեղափոխական պաթոսով պահել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Գնդեվանքի ճանապարհին կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ կազմակերպված հարձակումից հետո շատերը հիասթավել են շարժման պարագլուխներից մեկի՝ կարգալույծ հոգևորական Կորյուն աբեղա Առաքելյանի կեցվածքից և ընդմիշտ հրաժեշտ են տվել շարժմանը:

Պակաս ծայրահեղ վիճակում չեն նաև նրանք, ովքեր մնացել են Կորյունի կողքին, սակայն անհանգստություն ու կասկած ունեն իրենց բռնած գործի հանդեպ:

Ավելին՝ կամաց-կամաց սկսել են գիտակցել, որ ոչ թե պայքարում են հանուն եկեղեցու բարեկարգման, այլ մեղք են գործում՝ Սուրբ Հոգու և օծված հոգևորականների հանդեպ:

Գնալով բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները կարգալույծ աբեղայի համար ավելի անտանելի են դառնում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: