«Հրապարակ». ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ, անցել են նախկին աշխատաոճին


10:20 , 4 սեպտեմբեր, 2018

«Հարկային մուտքերի մասով թեև պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել։ Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով։

Օգոստոսի վերջին օրերին գրեթե բոլոր հարկային տեսուչները զբաղված են եղել գործարարներին զանգահարելով և խնդրելով կանխավճար կատարել, որ պլանը կատարվի։ Եթե սրան գումարենք նաև այն, որ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահին «խոսքից զրկելու» վարչապետի քայլը մեծ աղմուկ հանեց, ապա կարելի է ենթադրել, որ ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: