«Հրապարակ». ՀՀ իրավապահ մարմիններն անհարմար վիճակի մեջ են. Հ. Աբրահամյանի եղբոր տանը հայտնաբերված զենքը կապ չունի Մարտի 1-ի հետ


09:40 , 4 սեպտեմբեր, 2018

«Որոշ տեղեկություններով, հայաստանյան իրավապահ մարմիններն անհարմար վիճակի մեջ են հայտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործով և հիմա չգիտեն, թե ինչպես դուրս գան իրենց հայտարարության տակից:

Խոսքն այն հայտարարության մասին է, որ այդ զենքը կիրառվել է Մարտի 1-ի ժամանակ:

ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ:

Նշենք, որ գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն Աբրահամյանների արսենալում մեծամասամբ ավտոմատներ են եղել, իսկ մարտյան իրադարձություններին հիմնականում «Մակարով» տեսակի զենքեր են կիրառվել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: