Մեկնարկել է Թուրքիա-Ադրբեջան համատեղ օդային զորավարժությունը


04:00 , 4 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմը մի քանի ինքնաթիռներով մեկնել է Թուրքիա` մասնակցելու երկու երկրների օդուժերի «ԹուրԱզ Բազե-2018» համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։

Մինչև սեպտեմբերի 14-ն անցկացվելիք զորավարժությունը` թուրքական օդուժի հետ վարժանքներին մասնակցելու են ադրբեջանցիների երկու «МиГ-29» կործանիչ և երեք «Су-25» գրոհիչ ինքնաթիռ։
«TurAz Şahini» զորավարժությունը, որին մասնակցելու են երկու երկրների օդաչուները, ավանդական է և անցկացվում է տարին մեկ անգամ՝ հերթականությամբ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում։ Սրա ընթացքում երկու երկրների ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ներդաշնակեցնում են իրենց գործողությունները՝ անհրաժեշտության դեպքում միասին մարտ վարելու համար։