Մոգերինի. Սերբիան և Կոսովոն կարող են գլոբալ համաձայնագիր կնքել


01:00 , 4 սեպտեմբեր, 2018
Aysor.am-ը գրում է
Սերբիան և Կոսովոն իրական հնարավորություն ունեն կնքելու գլոբալ և իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է РИА Новости-ն:
 
«Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի նախագահներ Ալեքսանդր Վուչիչը և Խաշիմ Տաչին իրական հնարավորություն ունեն կնքելու համակողմանի և իրավաբանական համաձայնագիր, որը հաշվի կառնի կողմերի խնդիրները եւ թույլ կտա ապահովել հարաբերությունների կարգավորումը», - ասել է նա՝ ելույթ ունենալով ԵՄ երկրների դեսպանների համաժողովում:
 
Ավելի վաղ Մոգերինին հայտնել էր, թե ԵՄ-ն հույս ունի, որ Սերբիա-Կոսովո համաձայնագիրը կկնքվի 2019-ի մայիսին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։