Լավրովի հայտարարությունը նոնսենս է, միջամտություն ՀՀ ներքին գործերին. Ստեփան Սաֆարյան


23:00 , 3 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե պաշտոնական Մոսկվան անհանգստացած է, որ Հայաստանում 10-ամյա վաղեմության դեպքեր են բացվում, կատարվում են ձերբակալություններ, ակնհայտ միջամտություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Ըստ նրա՝ Լավրովի հայտարարությունը ակնհայտ միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին:

«Հայտարարությունն անհաջող էր: Ասում է, թե դա Հայաստանի ներքին գործն է, բայց մյուս կողմից խորհուրդ է տալիս մոռանալ 10-ամյա վաղեմության գործերը: Սա նոնսենս է: Կա՛մ Լավրովը լավ չի զեկուցված, որ հայ ժողովուրդը չի մոռացել «Մարտի 1»-ը, կա՛մ էլ որևէ փաստ ունի, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները շեղվել են սահմանադրականության, օրինականության հունից, և եթե դա այդպես է, ապա դիվանագիտական խողովակներով դա պետք է փոխանցվեր Հայաստանին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:


Քաղաքագետը նշեց, որ Հայաստանն ընդունում է՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ իր գործընկեր երկրում կայունություն լինի, ինչպես և Հայաստանի համար է կարևոր, որ Ռուսաստանում կայունություն լինի: Այնուամենայնիվ, Սաֆարյանի համոզմամբ, կայունության տակ չպետք է հասկանալ հանցագործությունների ինդուլգենցիան:

«Կյանքը ցույց է տվել, որ չպատժված հանցագործությունները նորերի հիմքն են ու անկայունություն են հաղորդում ներքին կյանքին: Ռուս գործընկերները պետք է հրաշալի գիտակցեն, որ այն, ինչ իրենց կայուն է դարձրել Հայաստանում, ամենևին կայուն չի եղել: Դրվել են ռումբեր, որոնք այսօր պայթում են»,- նշեց Սաֆարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։