Գիտնականների բացահայտած նոր գենը նվազագույն քանակությամբ պարարտանյութ օգտագործելիս նպաստում է ավելի լավ բերք ստանալուն


00:00 , 4 սեպտեմբեր, 2018

Պեկինի և Օքսֆորդի համալսարանի գիտնականները գեն են հայտնաբերել, որը կարող է ապահովել գլոբալ պարենի կայունությունը:

Ուսումնասիրության ժամանակ համեմատել են բրնձի 36 տեսակ և բնական գենի նոր տեսակ հայտնաբերել, որն արագացնում է բույսերի աճը և հողից ազոտ է ստանում: Հայտնաբերված գենը մեծացնում է բջիջներում բուսական GRF4 սպիտակուցի քանակը: Այն խթանում է մյուս գեների ակտիվությունը՝ նպաստելով ազոտ կլանելուն և լավ բերք ստանալուն:

Գիտնականների խոսքով՝ GRF4-ի մակարդակի բարձրացումը փոքր տեսակի ցորենի հատիկների մեծաքանակ բերքի է հանգեցնում, հատկապես նվազագույն քանակությամբ պարարտանյութ օգտագործելիս: