Մատնահարդարում՝ կենդանի մրջյուններով


20:00 , 3 սեպտեմբեր, 2018

Հաճախորդին անհանգստացրել է այն, որ իր մատնահարդարման ժամանակ օգտագործել են կենդանիներ, և այժմ աշխատողը մեղադրվում է միջատների հանդեպ վատ վերաբերմունքի մեջ:

Մատնահարդարման անսովոր ձևերը վաղուց արդեն թրենդ են դարձել, և շատ մասնագետներ փորձում են մտածել ավելի ու ավելի խենթ գաղափարներ:

Դրանցից մեկն առաջացել է ռուսական Nail Sunny մատնահարդարման սրահի աշխատակցի գլխում: Նրանք մատնահարդարման նոր ձև են մտածել, որն արվում է կենդանի մրջյունների օգնությամբ:

Դա դժվար չէ անել: Նախ՝ անհրաժեշտ է աճեցնել եղունգները, ներսից «պատ» սոսնձել, հետո այնտեղ դնել կենդանի մրջյուններին և փակել անցքը:

Երբ գաղափարի հեղինակները տեղադրել են դրա իրագործման տեսանյութը համացանցում, քննադատները նրանց նկատմամբ բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Սրահի աշխատակիցներին մեղադրել են միջատների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ:

Նախազգուշացումը, որ փորձի ժամանակ ոչ մի կենդանի չի վնասվել, չի մեղմացնում իրավիճակը: Դիզայներները ստիպված էին նկարահանել 2-րդ տեսանյութը, որում ցուցադրում էին, թե ինչպես են ազատ արձակում միջատներին: