16:50 , 3 սեպտեմբեր, 2018
Tert.am-ը գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ երեք ամսվա կալանքի տակ գտնվող՝ զանգվածային անկարգության մասնակցելու մեջ մեղադրվող Գոռ Խաչատրյանն ազատվել է կալանքից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«1 մլն դրամ գրավի դիմաց դատարանը կալանքից ազատ արձակեց Գոռ Խաչատրյանին, ով Մասիսի քաղաքապետի շինծու գործով 7 կալանավորված անձանցից մեկն է։ Այսպիսով 9-ը մեղադրյալներից կալանքի տակ է մնացել միայն Դավիթ Համբարձումյանը, դա էլ դատավոր Մնացական Մարտիրոսյանի շնորհիվ: Նույն փաստական հանգամանքներն են, նույն մեղադրանքը, բայց բոլորն ազատության մեջ են, բացի Դավիթ Համբարձումյանից»,-ասաց Աթանեսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ։