Ադրբեջանում հայերի հետ շփվելը քրեական հանցագործությո՞ւն կհամարվի


17:01 , 21 մայիս, 2013

Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ հարևան երկրի խորհրդարանը պատրաստվում է «Ադրբեջանի գրավյալ տարածքների» վերաբերյալ օրինագիծ ընդունել: Այդ օրինագծի համաձայն ցանկացած շփում հայերի հետ համարվելու էր քրեական հանցագործություն և պատժվելու օրենքով: Բացի դրանից Լեռնային Ղարաբաղ այցելող արտասահմանցիների նկատմամբ կիրառվելու են ավելի խիստ պատժամիջոցներ: Այս լուրն արդեն երկու օր է ակտիվ շրջանառվում է համացանցում. դրան անգամ անդրադարձել են որոշ ադրբեջանցի քաղաքագատեներ և պատգամավորներ: Սակայն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պաշտոնական կայքէջը մեջբերում է Մեջլիսի մամլո ծառայության հայտարարությունը՝ համաձայն որի այս լուրը չի համապատասխանում իրականությանը, և ոչ մի պառլամենտական ֆրակցիա իրականում նման հարց չի բարձրացրել խորհրդարանում: