Մանեն ճանաչվել է ԱՊԼ-ի` օգոստոս ամսվա լավագույն խաղացող


16:30 , 3 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան «Թվիթերի» իր պաշտոնական էջում նշել է անգլիական Պրմիեր-լիգայի` օգոստոս ամսվա լավագույն խաղացողի անունը:

Քվեարկության արդյունքում մրցանակին արժանացել է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն:

Սենեգալցու հետ մրցակցել են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Նիլ Էթերիջը («Քարդիֆ Սիթի»), Բենջամին Մենդին («Մանչեսթեր Սիթի»), Լուկաս Մոուրան («Տոտենհեմ») և Ռոբերտո Պերեյրան («Ուոթֆորդ»):

Օգոստոսին Մանեն մասնակցել է Պրեմիեր լիգայի մեկնարկային երեք խաղերին, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ: Թիմը բոլոր այդ խաղերում հաղթանակ է տարել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանեն հավակնում է դառնալ նաև Պրեմիեր-լիգայի` օգոստոս ամսվա լավագույն գոլի հեղինակը: