21:00 , 3 սեպտեմբեր, 2018Երկար դարեր շարունակ հավատքը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Հնագույն կրոնները ստիպված էին ադապտացվել նոր աշխարհին, և շատ դեպքերում ժամանակակից հավատքները ընդհանուր քիչ բան են ունենում հին կրոնների հետ: Ձեզ ենք ներկայացնում այն հնագույն կրոնները, որոնք գոյություն ունեն մինչ օրս:

Հազար տարի առաջ ժամանակակից Լիտվայի տարածքում բալթերի ցեղն էր բնակվում, որը կրակ էր պաշտում՝ որպես հավերժական ու սուրբ երևույթի: Նրանք զոհասեղաններ էին կառուցում բարձրադիր բլուրների վրա, որտեղ հոգևորականները պահպանում էին հավերժական կրակը: Հավերժական կրակ գոյություն ուներ նաև յուրաքանչյուրի տանը՝ սուրբ օջախի մեջ:
Կրոնը վերադարձավ 1967-ին, երբ Լիտվան դարձավ Խորհրդային Միության մի մասը: Այն «Ռոմուվա» շարժում անվանումը ստացավ, որը լատվիացիներին կապում էր իրենց արմատների հետ: Խորհրդային Միությունը հավանություն չտվեց այս կրոնին. երկրի կառավարությունը փորձում էր ոչնչացնել այն: Խորհրդային Միության անկումից հետո կրոնի հետևորդները կարողացան վերստեղծել այն:
Ներկայումս Ռոմուվան այնքան մեծ տարածում է գտել, որ այն անվանում են Լիտվայի ոչ պաշտոնական կրոն: Այն տարածվել է նաև այլ երկրներում. ժողովներ անց են կացվում ողջ աշխարհում, անգամ Չիկագոյում, Բոստոնում ու Տորոնտոյում:

Մեծ հավատացյալ էր Չինգիզխանը, ով հստակորեն հետևում էր տենգրիական սկզբունքներին ու իր երկրում կրոնական ազատություն էր ապահովում: Մեր օրերում տենգրիզմի հետևորդներն իրենց հավատքն օգտագործում են իրենց ազգի անցյալի հետ կապը պահպանելու համար: Այն վերածնվել է ազգային ինքնության պահպանման և գլոբալիզացիայից խուսափելու համար: Կրոնը մինչ օրս կենդանի է, ու նրա հետևորդները միաժամանակ հնարավորություն ունեն այլ կրոններ դավանելու:
Տենգրիստներից մեկը՝ Դաստան Սարիգուլովը, հավատացնում է, որ իր հավատքը, ըստ էության, կրոն չի կարելի համարել: «Դա աշխարհայացք է, որը կենսակերպ է դարձել: Տենգրիզմի հետևորդները սուրբ գիրք չունեն, սակայն նրանք հետևում են հոգևեր կանոններին, որոնք բոլոր հավատքների հիմքում են ընկած»,- ասել է նա:

Իտալիայում վաթսունականներին հռոմեական ավանդական շարժում սկսվեց, որի նպատակը հռոմեացի նախնիների ավանդույթների վերակենդանացումն էր, այդ թվում՝ Յուպիտերին պաշտելու:
Հին հավատքը վերականգնելու փորձերը տարբեր եղանակներով իրականացան: Ողջ աշխարհում տարբեր գաղափարախոսություններով կազմակերպություններ կան, որոնց միավորում է հռոմեական աստվածությունները վերադարձնելու ցանկությունը: Միացյալ Նահանգներում այդպիսի կազմակերպություն դարձավ «Նոր Հռոմը»: Դրա անդամները նշում են հինհռոմեական բոլոր տոներն ու հպարտանում են այն բանով, որ ջանում են լինել պատմականորեն այնքան ճշգրիտ, որքան հնարավոր է:

Կեմետիզմ կրոնն իր անվանումը ստացել է Եգիպտոսի հնագույն անվանումից, և արդեն հազարավոր հետևորդներ ունի:
Այս կրոնի հավատացյալները բոլոր ծիսակատարություններին ու միջոցառումներին ներկայանում են ավանդական եգիպտական հագուստով: Նրանք ունեն կանոններ, որոնք թելադրում են, թե շաբաթվա յուրաքանչյուր օր ինչ հագուստ է պետք կրել: Նրանք նաև իրենց դպրոցն ունեն, որում սովորեցնում են կեմետիզմի գաղափարախոսությունը:
Կեմետիստների համար այս կրոնը հնարավորություն է իրենց աֆրիկյան ծագմանը կրկին ուժ տալու: «Մարդիկ, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն, կտրվել են Աֆրիկայից, կտրվել են իրենց իրական ինքնությունից: Մենք բուրգերի համար ենք ծնվել»,- ասում է հոգևորականներից մեկը:

Համաձայն լեգենդների՝ Թու Էր Շենն իր երկրային կյանքը սկսել է որպես Հու Տյանբաո անունով մարդ, ով սիրահարվել էր իրենից բարձր դիրք ունեցող տղամարդու: Նա վախենում էր խոսել իր «հիվանդության» մասին, այդ պատճառով էլ հետևում էր այդ տղամարդուն լոգարանում: Հու Տյանբաոն բռնվեց ու մինչև մահը ծեծվեց այն տղամարդու կողմից, որին սիրում էր:
Մեկ ամիս անց նա նապաստակի կերպարով հայտնվեց մեկ այլ տղամարդու երազում: Նա դարձավ միասեռական սիրեցյալների աստվածը: Որոշ ժամանակ անց ամբողջական կրոն հիմնվեց՝ նվիրված Թու Էր Շենին: Այն գոյություն ունեցավ այնքան ժամանակ, մինչև կառավարությունը չարգելեց այն:
Մեր օրերում տաոիստ-հոգևորականը փորձում է վերականգնել Թու Էր Շենի կրոնը: Նա կարծում է, որ տաոիստ-հոմոսեքսուալներն աղոթելու համար իրենց աստծու կարիքն ունեն, և այդ պատճառով էլ տաճար է հիմնել նապաստակ-աստծու պատվին: Այնտեղ կայանում են սեռական փոքրամասնությունների հարսանիքները: