Իրանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի Ասադի հետ


13:10 , 3 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Դամասկոս, որտեղ պետք է հանդիպում ունենա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ. հայտնում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիա էր այցելել Իրանի ՊՆ ղեկավարը, ինչի արդյունքում երկու երկրները ռազմական համագործակցության մասին պայմանագիր էին ստորագրել: