Ադրբեջանը պահանջում է Հենրիկ Մխիթարյանի ներողությունը


13:48 , 3 սեպտեմբեր, 2018

Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը Եվրոպայի լիգայում խաղալու է Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային թիմի հետ։ Թիմի կազմում խաղալու է նաև Հենրիկ Մխիթարյանը, իսկ հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում։

Արցախ այցելած բոլոր անձանց ադրբեջանական կողմը ներառում է իրենց «սև ցուցակում»։ Մխիթարյանը ևս այցելել է Արցախ, ու այդ պատճառով նրան օրենքով արգելվում է այցելել Ադրբեջան։ Սակայն ադրբեջանական կողմը պատրաստ է ընդունել Մխիթարյանի ներողությունը և դրանից հետո միայն այցելի Բաքու՝ խաղերին մասնակցելու։

Սակայն ադրբեջանցի պաշտոնյաները հասկանում են, որ իրականում դա անհնար է, և Մխիթարյանը երբեք Ադրբեջանից ներողություն չի խնդրի, այդ պատճառով թեմայի շուրջ դեռ սպասողական հայտարարություններ են տարածում, ու որևէ կոնկրետ մեղադրանք կամ պահանջ պաշտոնապես չեն հնչեցրել։