ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպման տոմսերը վաճառքում են


11:20 , 3 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան ընտրական հանդիպման` Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Ֆիլիպ II» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղերից:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հյուսիսային տրիբունայի 11-րդ սեկցիան:

Տոմսերի արժեքն է 2 եվրո: Կազմակերպվելու է նաև տոմսերի օնլայն վաճառք, որը հասանելի է լինելու սեպտեմբերի 3-ից, ժամը 14:00-ից հետևյալ հղումով: