Google Chrome-ը փոխում է արտաքին տեսքը


17:00 , 2 սեպտեմբեր, 2018

Աշխարհում ամենատարածված բրաուզերներից մեկը՝ Google Chrome-ը, շուտով կփոխի իր դիզայնը: Բրաուզերի թարմացված տարբերակը պետք է ցույց տան սեպտեմբերի 4-ին կայանալիք շնորհանդեսին՝ հաղորդում է iTechua-ն:

«Բրաուզերի արտաքին տեսքը կփոխվի բոլոր պլատֆորմներում, դա տեղի կունենա Chrome 69-ի թարմացման շրջանակներում: Համակարգիչներում նոր դիզայնը կունենա ավելի շատ բաց տոներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է բջջային տարբերակին, ապա այն զգալիորեն կփոխվի iOS-ով սարքերում: