Յուրաքանչյուր կին ցանկանում է փայլուն և փափուկ մաշկ ունենալ: Ձեզ ենք ներկայացնում մի միջոց, որը կստիպի հրաժարվել բոլոր թանկարժեք միջոցներից: Սա շատ հեշտ և հասանելի դիմակ է, որի բաղադրիչներն ամեն օր ձեռքի տակ են: Դիմակի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝ սոդա, մեղր և մաքուր ձիթայուղ:
Ե՛վ մեղրը, և՛ ձիթայուղն ունեն խոնավեցնող հատկություն, որը ձեր մաշկը հարթ և փափուկ է պահում՝ հեռացնելով բշտիկները և վերականգնելով մաշկը:
Ինչպե՞ս պատրաստել այս դիմակը:
Տարայի մեջ լցրեք մեկ թեյի գդալ ձիթայուղ, ավելացրեք ½ թ/գ մեղր, ավելացրեք 1թ/գ սոդա: Խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Եթե ցանկանում եք ավելի խիտ զանգված ստանալ՝ սոդա ավելացրեք:
Օգտագործման եղանակը
Սկզբում լվացեք դեմքը, չորացրեք այն՝ փոքր-ինչ խոնավ թողնելով այն: Ձեռքի շրջանաձև շարժումներով դիմակը տարածեք դեմքին և պարանոցի հատվածին: 10 րոպե թողեք դիմակը, ապա մաքրեք այն գոլ ջրով: Օգտագործեք դիմակը շաբաթը մեկ անգամ՝ գեղեցիկ, փափուկ և փայլուն մաշկ ստանալու համար: